Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին

Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին
12.11.2020 | 23:12

Շվեդիան, որ տարեվերջին ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին՝ ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն՝ պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Բյորն Սյոդերի և Ռոբերտ Հալեֆի հարցերին:

«Կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գիշերը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել և դեռ շատ հարցեր կան լուծելու: Դրա համար կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը պահպանեն հավատարմությունը երկարաժամկետ և կայուն կարգավորմանը բանակցությունների միջոցով: Տարվա վերջում, ընդունելով նախագահությունը ԵԱՀԿ-ում, ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին»,- ասել է Լինդեն:


Նա հավելել է, որ ԼՂ հակամարտության գոտում մարտերը ինտենսիվ են եղել և մարդկանց տառապանք են պատճառել ու զգալի վնասներ: «Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Անհրաժեշտ է հետևել միջազգային հումանիտար իրավունքին: Հումանիտար իրավիճակը շատ կարևոր է: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, իսկ բնակեցված շրջանները և քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները, ավերվել են»,- նշել է Շվեդիայի ԱԳ նախարարը:


Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդացել կորոնավիրուսի տարածման պայմաններում, ինչին իշխանությունները չեն կարողացել պատշաճ արձագանքել մարտական գործողությունների հետևանքով:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ